LuxeSpeed Limo-ի ծառայություններն ամրագրելիս Դուք համաձայնում եք հետևյալ պայմաններին: LuxeSpeed Limo-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել Ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները (GCS):
1. Ամրագրում և հաստատում
-
Ամրագրումներ. Բոլոր ամրագրումները պետք է կատարվեն մեր կայքի, բջջային հավելվածի կամ պաշտոնական հեռախոսահամարների միջոցով: Ամրագրումը համարվում է հաստատված միայն հաստատող էլ. նամակ կամ SMS ստանալուց հետո:
-
Ճշգրտություն. Հաճախորդը պատասխանատու է մեքենայի մոտեցման ճիշտ ժամի, չվերթի համարի և հասցեների տրամադրման համար: Մենք պատասխանատվություն չենք կրում սխալ տեղեկատվության պատճառով առաջացած ուշացումների համար:
2. Գնագոյացում և վճարում
-
Սակագներ. Գները հաշվարկվում են՝ ելնելով մեքենայի տեսակից, ծառայության տևողությունից և հեռավորությունից:
-
Լրացուցիչ վճարներ. Գները չեն ներառում սպասելաժամանակը (եթե այլ բան նախատեսված չէ):
-
Վճարում. Ամբողջական վճարումը կամ կանխավճարը պահանջվում է ամրագրման պահին: Մենք ընդունում ենք վճարային քարտեր, բանկային փոխանցումներ, PayLink և այլն: Ամբողջ հաշիվը պետք է վճարվի մինչև ուղևորության մեկնարկը, հակառակ դեպքում ծառայությունը չի մատուցվի:
3. Չեղարկման և վերադարձի քաղաքականություն
-
Ստանդարտ չեղարկում. Նախատեսված ժամից ավելի քան 24 ժամ առաջ կատարված չեղարկումների դեպքում գումարը ենթակա է ամբողջական վերադարձի:
-
Ուշ չեղարկում. 12-24 ժամվա ընթացքում կատարված չեղարկումների դեպքում կգանձվի վճարի 50%-ը:
-
Փոփոխություն. Ցանկացած փոփոխության մասին պետք է տեղեկացնել LuxeSpeed Limo-ին ծառայության մեկնարկից առնվազն 8 ժամ առաջ:
-
Չներկայանալ. Եթե ուղևորը չի ներկայանում նախատեսված վայրում սահմանված ժամից սկսած 30 րոպեի ընթացքում և չի տեղեկացնում այդ մասին, գանձվում է ամբողջական վճարը:
4. Սպասելաժամանակ և ուշացումներ
-
Օդանավակայանից դիմավորում. Միջազգային չվերթների համար մենք տրամադրում ենք 60 րոպե անվճար սպասելաժամանակ՝ սկսած ինքնաթիռի վայրէջքի պահից:
-
Ստանդարտ մոտեցում. Վարորդը կսպասի մինչև 15 րոպե՝ համաձայնեցված ժամից սկսած: Եթե այդ ժամանակից հետո Հաճախորդը ներկա չէ, նա համարվում է չներկայացած («no show»), և ծառայության գումարը հաշվարկվում է ամբողջությամբ: Եթե Հաճախորդը համաձայնում է հավելյալ սպասելաժամանակին, այն իրականացվում և հաշվարկվում է հավելյալ՝ փաստացի սպասելաժամանակի հիման վրա:
5. Ուղևորի վարքագիծը և վնասները
-
Վարքագիծ. Վարորդներն իրավունք ունեն հրաժարվել սպասարկել ցանկացած անձի, ով ոչ սթափ վիճակում է, ագրեսիվ է կամ վտանգ է ներկայացնում անվտանգությանը:
-
Մաքրման վճար. Եթե ուղևորի անփութության պատճառով (թափված հեղուկներ և այլն) մեքենան պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունենա, կկիրառվի տուգանք 50 000 ՀՀ դրամի չափով:
-
Վնասներ. Հաճախորդը ֆինանսական պատասխանատվություն է կրում իր կամ իր ուղեկիցների կողմից մեքենայի սրահին կամ արտաքին տեսքին հասցված ցանկացած ֆիզիկական վնասի համար:
6. Արգելված գործողություններ
-
Ծխել. Բոլոր մեքենաներում ծխելը և վեյփի օգտագործումը խստիվ արգելվում է:
-
Անօրինական նյութեր. Արգելված թմրամիջոցների կամ վտանգավոր նյութերի փոխադրումը խստիվ արգելվում է:
-
Գերբեռնվածություն. Ուղևորների թիվը չպետք է գերազանցի մեքենայի նստատեղերի սահմանված քանակը:
7. Պատասխանատվության սահմանափակում
-
Ֆորս-մաժոր. LuxeSpeed Limo-ն պատասխանատվություն չի կրում մեր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով պայմանավորված ուշացումների կամ խափանումների համար (եղանակային վատ պայմաններ, ՃՏՊ, ճանապարհների փակում, մեքենայի խափանում): Խափանման դեպքում մենք կփորձենք տրամադրել նույն որակի փոխարինող մեքենա:
-
Անձնական իրեր. Մենք պատասխանատվություն չենք կրում մեքենայում թողնված իրերի համար: Խնդրում ենք ստուգել Ձեր իրերը մեքենայից դուրս գալուց առաջ: