Մերսեդես Մայբախ​ S 680 վարձույթ վարորդով

Շնորհիվ իր անթերի դիզայնի և բացարձակ հարմարավետության՝ Մերսեդես Մայբախ S 680-ը լյուքս դասի անվիճելի առաջատարն է մեքենա վարձելու համար։

Վերասահմանելով պրեմիում սպասարկման չափանիշները՝ Mercedes Maybach S 680-ը ստեղծված է հատուկ նրանց համար, ովքեր ընդունում են միայն լավագույնը:

Luxe Speed-ն առաջարկում է էքսկլյուզիվ հնարավորություն՝ վարձակալելու այս բացառիկ ավտոմեքենան անձնական վարորդի ուղեկցությամբ։ Նախատեսված լինելով մինչև 4 ուղևորի և 2 միավոր ուղեբեռի համար՝ Maybach S 680-ն ապահովում է նրբաճաշակ և ընդարձակ միջավայր:

Անկախ նրանից՝ նախատեսում եք կարճատև VIP տրանսֆեր Երևանում, թե ամբողջօրյա շրջագայություն՝ Ձեր տեղաշարժը կուղեկցվի բարձրակարգ սպասարկմամբ:

Մենք դասում ենք Ձեր հարմարավետությունն ամեն ինչից վեր: Սրահի յուրաքանչյուր դետալ՝ էրգոնոմիկ և կարգավորվող նստատեղերից մինչև կլիմայական վերահսկողության ու պրեմիում աուդիոհամակարգեր, մտածված է Ձեր անհատականացված և շքեղ հարմարավետությունն ապահովելու համար:

Մերսեդես Մայբախ S 680 մեքենայի առավելությունները

Բացարձակ շքեղություն. Պրեմիում դասի անգերազանցելի էլեգանտություն, որն ընդգծում է Ձեր հեղինակությունն ու ոճը:

Անկրկնելի հարմարավետություն. Կատարյալ ձայնամեկուսացմամբ ընդարձակ սրահ՝ իդեալական մինչև 4 ուղևորի և 2 միավոր ուղեբեռի տեղափոխման համար:

Անթերի սպասարկում. Ծառայության հարմարեցում Ձեր գրաֆիկին՝ կարճաժամկետ տրանսֆերներից մինչև ամբողջօրյա գործնական և հանգստի տուրեր:

Պրոֆեսիոնալ վարորդ. Հատուկ վերապատրաստված, փորձառու և էթիկայի կանոններին խստագույնս տիրապետող մասնագետի անթերի սպասարկում:

Նորագույն տեխնոլոգիաներ և անվտանգություն. Առաջադեմ համակարգեր և խելացի կառավարում, որոնք երաշխավորում են հուսալի և պաշտպանված տեղաշարժ ողջ ուղևորության ընթացքում:

Պատկերասրահ

Հաճախ տրվող հարցեր

  • 1. Ինչպե՞ս ամրագրել մեքենա

    Մեքենա վարձակալելու համար պարզապես լրացրեք մեր կայքում առկա ամրագրման հայտը կամ կապ հաստատեք մեզ հետ հետևյալ միջոցներով.
    Հեռախոս: +374 33 800908
    Էլ. հասցե: info@luxespeedlimo.com
    Մեզ հետ կապ հաստատելիս խնդրում ենք տրամադրել ուղևորության մանրամասները՝ ամսաթիվը, ժամը, երթուղին և ցանկացած հատուկ հարցում (օրինակ՝ մանկական նստատեղ կամ լրացուցիչ սարքավորումներ): Մեր թիմը կապահովի Ձեր անհատական կարիքներին համապատասխան սպասարկում՝ մատուցելով բարձրակարգ և անհոգ փորձառություն:

  • 2. Ինչպե՞ս կարող եմ չեղարկել կամ փոփոխել ամրագրումս

    Դուք կարող եք չեղարկել կամ փոփոխել Ձեր ուղևորությունը դրա մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ՝ կապ հաստատելով մեզ հետ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսի միջոցով.

    Հեռախոս: +374 33 800908
    Էլ. հասցե: info@luxespeedlimo.com

  • 3. Կարո՞ղ եմ ամրագրել դիմավորում «Զվարթնոց» օդանավակայանից

    Այո՛: Luxe Speed Limo-ի փորձառու վարորդը կդիմավորի Ձեզ կամ Ձեր հյուրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Ձեր անվամբ ցուցանակով, կօգնի տեղափոխել ուղեբեռը և կուղեկցի Ձեզ մինչև նախապես ամրագրված հասցեն:

  • 4. Կարո՞ղ եմ ամրագրել մեքենա մի քանի օրով

    Այո՛: Դուք կարող եք վարձակալել մեքենան ինչպես մեկ ամբողջ օրով, այնպես էլ մի քանի օր տևողությամբ: Ամրագրման ժամանակ պարզապես նշեք սպասարկման տևողությունը, և մենք կառաջարկենք Ձեր կարիքներին համապատասխանող լավագույն տարբերակը:

  • 5. Ի՞նչ տեսակի մեքենաներ կարելի է ամրագրել

    Մենք առաջարկում ենք բացառապես պրեմիում դասի, տեխնիկապես անթերի մեքենաներ, ինչպիսիք են՝

    • Mercedes-Benz S-Class W223
    • Cadillac Escalade
    • Mercedes V-Class
    • Mercedes Sprinter
    • Mercedes-Maybach S 680

    Ձեր ընտրած մեքենան տրամադրվում է փորձառու վարորդի ուղեկցությամբ՝ բարձրակարգ ուղևորություն ապահովելու համար: Մեքենաների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է մեր կայքում:

  • 6. Գնագոյացումը հաստատո՞ւն է, թե՞ փոփոխական

    Luxe Speed Limo-ն վարում է թափանցիկ գնային քաղաքականություն: Ծառայության արժեքը կախված է մեքենայի տեսակից, երթուղուց և տևողությունից: Վերջնական արժեքը Ձեզ տրամադրվում է նախապես՝ ամրագրման հաստատման փուլում, ինչը բացառում է լրացուցիչ կամ թաքնված ծախսերը:

  • 7. Աշխատո՞ւմ եք արդյոք 24/7 ռեժիմով

    Այո՛: Luxe Speed Limo-ի հետ Դուք կարող եք ուղևորվել օրվա ցանկացած ժամի: Սպասարկման բարձր որակն ու մեքենայի առկայությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է ուղևորությունը ամրագրել նախապես:

  • 8. Ի՞նչ լեզուների են տիրապետում վարորդները

    Մեր վարորդները հիմնականում հաղորդակցվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ուղևորության ընթացքում առավել հարմարավետ շփում ապահովելու համար ամրագրման ժամանակ կարող եք նշել Ձեր նախընտրած լեզուն:

  • 9. Արդյո՞ք մեքենաներում առկա են Wi-Fi և ջուր

    Այո՛: Ձեր ուղևորությունն առավել հարմարավետ դարձնելու համար բոլոր մեքենաները համալրված են անվճար Wi-Fi-ով և շշալցված ջրով: Բացի այդ, կարող եք նախապես պատվիրել մանկական նստատեղեր, USB մալուխներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

  • 10. Որքա՞ն ժամանակ կսպասի ինձ վարորդը

    Ձեր ուղևորության հանգիստ և առանց ավելորդ շտապողականության մեկնարկն ապահովելու համար գործում են սպասման հետևյալ կանոնները.

    Ստանդարտ պատվերներ: Վարորդը կսպասի Ձեզ մինչև 15 րոպե՝ նախապես պայմանավորված ժամից սկսած:
    Դիմավորում օդանավակայանում: Օդանավակայանում դիմավորման դեպքում սպասումն անվճար է մինչև 1 ժամ՝ օդանավի վայրէջքից սկսած: